Ինչպես են արցախցիները Հայաստանից վերադառնում Ստեփանակերտ

Ավտոբուսների շարասյունն ընթացել է ռուս խաղաղապահների և ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ։
Sputnik

Հայաստանում ժամանակավորապես ապաստանած մոտ 1700 մարդ երեկ Ղարաբաղ են վերադարձել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Տունն այնտեղ է, որտեղ մենք ենք, մնում է, որ մենք լինենք». Նոր Մարաղա, օր վերջին

Ավտոբուսները Երևանից ուղևորվել են Ստեփանակերտի գլխավոր հրապարակ՝ Լեռնային Ղարաբաղ տեղափոխելով 1699 մարդու։ Շարասյան շարժն իրականացվել է ռուս խաղաղապահների և ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ։

«Շփման գծի երկայնքով ընթացող ավտոբուսների անվտանգությունն ապահովել են ռուս զինծառայողները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղ են վերադարձել ավելի քան 23 500 փախստականներ։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են