ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստում հայտնել է, որ ՀԱՊԿ պաշտպանության նախարարների ու արտգործնախարարների խորհուրդը կքննարկի ՀԱՊԿ խաղաղապահ գործունեության մասին համաձայնագրում փոփոխություններ անելու արձանագրության նախագիծը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Վաղը ՀԱՊԿ պաշտպանության նախարարների ու արտգործնախարարների խորհրդի քննարկմանը կներկայացվի ՄԱԿ-ի իրավական բազայի վրա պատրաստված, ՀԱՊԿ խաղաղապահ գործունեության մասին բազային համաձայնագրում փոփոխություններ մտցնելու արձանագրության նախագիծը։ Այն նախատեսում է հավաքական խաղաղապահ ուժերի մասնակցությունը ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին՝ համակարգող պետության միջոցով, որին Հավաքական անվտանգության խորհուրդն ընտրում է ՀԱՊԿ անդամ պետություններից», - ասել է Զասը։
ՀԱՊԿ անդամ երկրների իրավապահները հարցեր են քննարկել
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ փաստաթղթի ստորագրումից հետո այն պետք է վավերացվի կազմակերպության անդամ երկրների խորհրդարաններում։
Վոլոդինը ՀԱՊԿ-ի գործընկերներին պատմել է Արարատ Միրզոյանի վիճակի մասին