Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ

Նոր միջատը հայտնաբերվել է Արարատի մարզի Ուրցաձորի համայնքում և անվանակոչվել Ուրցաձոր գյուղի պատվին՝ ստանալով Depressaria urtsadzorensis անունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի — Sputnik. Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից (FPWC) հայտնում են, որ Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ:

Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ

Բացահայտումն արել են Գերմանիայի Էկոհամակարգերի հետազոտությունների ինստիտուտի (Institute for Ecosystem Research, Deutschland) մի խումբ գիտնականներ, որոնք իրականացրել են տարածքում առկա միջատների բազմազանության ուսումնասիրություն: Գիտնականների հետաքրքրության շրջանակը եղել է անողնաշար կենդանիների բազմազանությունը, մասնավորապես՝ ցեցերը, թիթեռները և այլ միջատներ, որոնք հանդիպում են Կովկասում:

Թուրքիայում կայծակնային արագությամբ տարածվում են վտանգավոր մոծակները

Դաշտային  աշխատանքների արդյունքում գիտնականները  հայտնաբերել են միջատի տեսակ, որը մինչ այժմ անհայտ է եղել գիտությանը ոչ միայն Հայաստանի, այլև՝ ամբողջ աշխարհի մակարդակով:

2020թ․-ի մայիս ամսին գիտնականներ Հ. Ռովեկի և Ն. Սավենկովի կողմից Արարատի մարզի Ուրցաձորի շրջանից հավաքվել է միջատի մեկ էգ առանձնյակ: Միջատն անվանակոչվել է Ուրցաձոր գյուղի պատվին՝ ստանալով Depressaria urtsadzorensis անունը:

Հիշեցնենք, որ գյուղի հարակից տարածքը ճանաչված է որպես Թիթեռների ապրելավայրի կարևորագույն գոտի (Prime Butterfly Area)։