Այս անգամ «Լադանիվան» իր բազմազգ երկրպագուներին ներկայացրել է սեփական արտադրության ստեղծագործություն` կրկին հայերեն լեզվով։
Թեև երգը «Օրոր» է վերնագրված և երեխային հորդորում է քնել, այն պատերազմական ենթատեքստ ու մոտիվներ ունի։
Հավանաբար, պատմական հայրենիքի հանդեպ ադրբեջանա–թուրքական ագրեսիայից վրդովված` հայուհի Ժակլինն իր բողոքի ձայնն է բարձրացնում ու փորձում մանուկներին հեռու պահել այդ ամենից
«Ամեն րոպե ու ժամ տիրում է մահը, շահը, հոգի չկա, մենակ զենք, միայն բիզնես, քնի բալես, որ դա չտեսնես»,–երգում է Ժակլին Բաղդասարյանը։
Իսկ կադրերում պատերազմական իրավիճակ է ու անմեղ մանուկ` իր էլ ավելի անմեղ աչուկներով։
Նշենք, որ ֆրանսիական այս խումբն արդեն բազմաթիվ հայկական կատարումներ և տեսահոլովակներ է թողարկել։
Հայերի սրտերը գերեցին, հիմա հերթը սերբերինն է. «Լադանիվան» նոր տեսահոլովակ ունի