Երևանում աշնան վերջին օրերն արևոտ կլինեն. եղանակի տեսություն

Հանրապետության առանձին շրջաններում, սակայն, ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik.Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր գիշերը, նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ այսօր ցերեկը և նոյեմբերի 30-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Քամին կլինի հարավարևելյան՝ 3-8մ/վ արագությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Երևանում աշնան վերջին օրերն արևոտ կլինեն. եղանակի տեսություն

Ըստ հաղորդագրության` օդի ջերմաստիճանը նոյեմբեր 30-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով։

Երևան քաղաքում մինչև դեկտեմբերի 3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին 0–ից բարձր կլինի 8–10, երեկոյան` 4–6 աստիճանով։  

Ֆրանսիայից ուղարկված հումանիտար օգնությունը կբաժանեն բուժհաստատություններին