ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik․ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը ՀՀ նախագահի հրամանագրով «Մխիթար Գոշ» մեդալով է պարգևատրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի՝ իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Մհերի Խաչատրյանին պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով»,- նշված է հրամանագրում։
Հավելենք, որ նախագահի մեկ այլ հրամանագրով «Մխիթար Գոշ» մեդալով է պարգևատրվել նաև ՀՀ հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Հայկ Սերգոյի Մանանդյանը։
Տասնմեկ բժիշկներ պարգևատրվել են «Արիության համար» և «Մարտական զինծառայության» մեդալներով