Covid-19. ՀՀ առողջապահության նախարարությունն 8 ամսում ավելի քան 15 միլիարդ դրամ է ծախել

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ գումարի մեջ ներառված են բացառապես առողջապահության նախարարության կատարված ծախսերը։ Գերատեսչությունը հրապարակել է նաև պարգևատրումների գումարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik․ 2020 թվականի մարտից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի համար ՀՀ առողջապահության նախարարությունը կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում ծախսել է 15 168 400 586 դրամ։ Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Բժիշկն ասել է՝ ինչպես է կարելի ազատվել կորոնավիրուսային վարակի հետևանքներից

Մասնավորապես, վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսերը կազմել են 4 945 270 160 դրամ, բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումները (պայմանագրային գներով)` 705 948 100 դրամ, պարգևատրումը Covid-19-ի շրջանակում կազմել է 954 504 059 դրամ, ժամանակավոր մեկուսարանների պահպանման ծախսերը` 393 021 823 դրամ, պաշտպանիչ միջոցներով հագեցվածությունը կազմել է 982 327 805 դրամ,դեղորայքի և ԲՆԱ հագեցվածությունը կազմել է 2 446 097 104 դրամ, բժշկական սարքավորումներով հագեցվածությունը` 3 362 427 040 դրամ,բժշկական կենտրոնների վերանորոգման համար ծախսվել է 981 716 259 դրամ, իսկ այլ պետական մարմինների կարիքների համար կատարված վճարումները կազմել են 397 088 237 դրամ։

«Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի»,–նշված է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունը հայտնում է, որ գումարի մեջ ներառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։

1248 նոր դեպք, 31 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում