Սոթք գյուղի մոտակայքում երկրաշարժ է գրանցվել

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Սոթք գյուղից 7 կմ հյուսիս ընկած տարածքում այս գիշեր երկրաշարժ է գրանցվել։

Հնդկաստանում ՄիԳ-29 ինքնաթիռ է կործանվել

ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նոյեմբերի 27-ին, տեղական ժամանակով ժամը 02:49-ին (Գրինվիչի ժամանակով` նոյեմբերի 26-ին, ժամը 22։49-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.27⁰ և արևելյան երկայնության 45.85⁰ աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան, Սոթք գյուղից 7 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, 2.9 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ: