Ստեփանակերտում վերականգնվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը. տեսանյութ

Խաղաղ բնակիչները շարունակում են վերադառնալ իրենց տներ, վերականգնվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը, էլեկտրամատակարարումն ու ջրամատակարարումը:
Sputnik

Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի աջակցությամբ վերականգնվել է խաղաղ կյանքը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Մարդասիրական բեռն Արցախում է. ՌԴ ԱԻՆ խմբավորումն ավարտել է բեռնաթափման գործընթացը

Ստեփանակերտի ճանապարհների մաքրման ու սոցիալական ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների հարցում աջակցում են խաղաղապահ զորակազմի ինժեներատեխնիկական ստորաբաժանումները։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են