Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի աշխատողները հոկտեմբերին պարգևավճար են ստացել

Գրասենյակի աշխատակիցները խրախուսվել են հոկտեմբեր ամսվա ընթացքում կատարած բարեխիղճ աշխատանքի համար դրամական պարգևատրմամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշման համաձայն` նրա գրասենյակի աշխատողները դրամական պարգևատրում են ստացել։ Ավինյանի ստորագրած որոշումը հրապարակվել է կառավարության կայքում։

«Հոկտեմբեր ամսվա ընթացքում կատարած բարեխիղճ աշխատանքի համար դրամական պարգևատրմամբ խրախուսել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի աշխատողներին՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված` վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածի միջոցների հաշվին»,–նշված է որոշման մեջ։

Նշենք` երեկ տեղեկություն տարածվեց, որ 73 մլն 105 հազար դրամի պարգևատրումներ են եղել նաև ՀՀ ֆինանսների նախարարությունում։

Պարգևավճարները պետք է լինեն. ՊԵԿ նախագահը հայտնեց` սեպտեմբերին գումար ստացել են