Մարտակերտի շրջանում մոտ 3 հազար մարդ մշտական կացարանի կարիք ունի

Շրջանի 8 գյուղերն Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո մի քանի հազար մարդու տեղավորելու խնդիր է առաջացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի - Sputnik. Արցախի Մարտակերտի շրջանի մոտ երեք հազար բնակիչ կացարանի կարիք ունի։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանը։

Քարվաճառում դարպասը ժամանակավոր էր. սահմանազատում է արվում Սոթքի հանքավայրի տարածքով. ՊՆ

Մարտական գործողությունների և Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հայտարարության արդյունքում Մարտակերտի շրջանի ութ գյուղ ադրբեջանական կողմի վերահսկողության տակ են անցել։

 «Գյուղերը փոխանցելուց հետո խնդիր է առաջացել, մեծ խնդիր», - ասաց Բախշիյանը։

Տեղի իշխանությունը փորձում է կամաց-կամած լուծել փախստականների տեղավորման հարցը, սակայն հեշտ չէ՝ մոտ 3000 մարդ այսօր անօթևան է մնացել։

«Դեռ ոչ մեկին չենք կարողացել մշտական կացարանով ապահովել։ Դեռ ժամանակավոր ենք տեղափորել», - նշեց Բախշիյանը։

Շահումյանի շրջանի 2 գյուղ կմնան Արցախի կազմում

Նրանց տեղավորել են ոչ թե դպրոցներում կամ մանկապարտեզներում, այլ տներում, բայց դա խնդրի վերջնական լուծում չէ։

Ավելի վաղ Sputnik Արմենիան հայտնել էր, որ Արցախի Ասկերանի շրջանի ազատ կացարանային ֆոնդը նույնպես բավարար չէ փախստականներին տեղավորելու համար։