Մարդասիրական բեռն Արցախում է. ՌԴ ԱԻՆ խմբավորումն ավարտել է բեռնաթափման գործընթացը

Ռուսաստանի ԱԻՆ խմբավորումը քաղաքացիական բնակչությանը անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու գործողություններ է սկսել նոյեմբերի 16-ից։
Sputnik

Ռուսաստանի ԱԻՆ-ը վերահսկում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար օգնության բաշխումը, այժմ բեռները բնակչության ու սոցիալական օբյեկտների միջև բաշխելու գործընթաց է ընթանում։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին են հայտնել ՌԴ ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից։

Ռուսաստանի ԱԻՆ խմբավորումը, որը մարդասիրական առաքելություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղում, ավարտել է բեռնաթափման գործընթացը։

Նշվում է, որ ԱԻՆ մասնագետները համայնքների ներկայացուցիչների հետ գնահատել են Ստեփանակերտի, Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի ենթակառուցվածքներին հասցված վնասը: Վնասված շենքերի զննումն արդեն ավարտվել է։

Բացի այդ, Ռուսաստանի ԱԻՆ-ը փրկարարների համար նախատեսված ճամբարի բարեկարգման աշխատանքներ է կատարել։

Ռուսաստանի ԱԻՆ խմբավորումը քաղաքացիական բնակչությանը անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու գործողություններ է սկսել նոյեմբերի 16-ից։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են