Իրարանցում ու բղավոցներ ԱԺ-ում. Ալեն Սիմոնյանը կանչեց անվտանգության աշխատակիցներին

ԱԺ փոխնախագահը դահլիճ հրավիրեց անվտանգության աշխատակիցներին, ովքեր իրարից հեռացրեցին վիճաբանող պատգամավորներին:
Sputnik

ԱԺ արտահերթ նիստում այսօր հերթական միջադեպը գրանցվեց: Խորհրդարանի դահլիճում մեծ աղմուկ ու իրարանցում սկսվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի ելույթի ընթացքում:

«Ես կարող եմ ասել, թե ինչ կարող եք պատմել դուք ձեր թոռներին, թե ինչ եք արել պատերազմի ընթացքում ու ինչ չեք արել»,- ասաց պատգամավորը, որին դահլիճից հետևեցին առանձին արձագանքներ:

ՊՆ–ն հերքում է ադրբեջանցի զինվորականների` Սոթքի հանքավայր մտնելու լուրերը

Ապա նա իր ելույթում անհատապես անդրադարձավ մինչ իրեն ելույթ ունեցած ընդդիմության ներկայացուցիչներին՝ նրանց մեղադրելով անհիմն հայտարարություններ անելու մեջ:

«Հեքիաթ է պատմում»,- տեղից արձագանքեց Գևորգ Պետրոսյանը:

Իսկ երբ Դանիելյանն արձագանքեց Զոհրաբյանի այն ելույթին, թե Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանում անիմացիաների հերոս է դարձել, ապա ավելացրեց. «Ես կարող եմ ասել, որ այդ նույն ադրբեջանական մամուլի գերաստղ ես»,- նրան արդեն արձագանքեցին, ոչ միայն Նաիրա Զոհրաբյանն ու ԲՀԿ-ն, այլև բոլոր ընդդիմադիր պատգամավորները:

«Խնդրում եմ մի հրահրեք կրքեր», -ընդդիմությանն  ու մասնավորապես՝ Նաիրա Զոհրաբյանին հորդորեց նիստը նախագահող Ալեն Սիմոնյանը:

Զինադադարի հաստատումից հետո երկու լիբանանահայ է անհետացել. Սինանյան

Բայց կրքերը գնալով ավելի բորբոքվեցին, ընդդիմադիրների ու «Իմ քայլի» պատգամավորների միջև քաշքշուք սկսվեց: Ալեն Սիմոնյանը դահլիճ հրավիրեց անվտանգության աշխատակիցներին, ովքեր իրարից հեռացրեցին վիճաբանող պատգամավորներին: