Բելգիայի խորհրդարանը կքննարկի Արցախի հետ դիվանագիտական հարաբերությունների հարցը

Նախագիծը Բելգիայի կառավարությանն առաջարկում է բարեկամական կապեր հաստատել Ստեփանակերտի հետ, ինչպես նաև նպաստել Բելգիայում Արցախի ներկայացուցչության բացմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Բելգիայի խորհրդարանը կքննարկի Արցախի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցը։ Համապատասխան բանաձևի նախագիծը, որը ներկայացրել է պատգամավոր Պետեր դե Ռովերը, ներկայացվել է ներկայացուցիչների պալատ (Բելգիայի խորհրդարանի ստորին պալատ) նոյեմբերի 18–ին և քննարկվելու է խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովում նոյեմբերի 30-ին։

Վերջին ճամփորդությունը դեպի Քարվաճառ, կամ ինչ ենք թողնում թշնամուն. լուսանկարներ

Ըստ նախագծի` Բելգիայի կառավարությանը կոչ է արվում բարեկամանկան կապեր հաստատել ԼՂՀ–ի հետ (որը նախագծի տեքստում նշված է որպես Արցախի Հանրապետություն), ինչպես նաև բարի կամք դրսևորել այդ հանրապետության ղեկավարների նկատմամբ` դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար։

Նախագծում Բելգիայի կառավարությանը կոչ է արվում Արցախի ղեկավարության կողմից դրական դիրքորոշման դեպքում բանակցություններ սկսել` Բելգիայում Արցախի դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու համար։ Այն պետք է ունենա դիվանագիտական կարգավիճակ` համեմատելի այլ չճանաչված պետությունների ներկայացուցչությունների հետ։

Ավելի վաղ բելգիացի խորհրդարանականներն արդեն կազմել են երկու այլ բանաձև` ի աջակցություն Արցախի տուժած բնակչության (ավելի մանրամասն` այստեղ

«Ես ճանաչում եմ Արցախը», կամ Հայաստանի բաց թողած հնարավորությունը