Ասուլիս. «Խորհրդային Հայաստանը հայ ժողովրդի պատմական ճակատագրում»

Նոյեմբերի 27-ին` ժամը 12:00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա առցանց ասուլիս` «Խորհրդային Հայաստանը հայ ժողովրդի պատմական ճակատագրերում» թեմայով:
Sputnik

Մասնակիցներ.

Արամ Սաֆարյան - «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ-ի նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան,

Կարեն Խաչատրյան - պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի փոխտնօրեն, խորհրդային շրջանի պատմության ոլորտի Հայաստանի առաջատար մասնագետ,

Արամ Անանյան - պատմական գիտությունների թեկնածու, «Արմենպրես» տեղեկատվական պետական գործակալության տնօրեն, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ:

Ասուլիսի ընթացքում կներկայացվի «Խորհրդային Հայաստանը հայ ժողովրդի պատմական ճակատագրերում. Հայկական ԽՍՀ կազմավորման 100-ամյակին» գրքույկը:

Ասուլիսը կհեռարձակվի Facebook–ի և Youtube–ի մեր էջերում:

Բանախոսներին կարող եք հարցեր հղել v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։