Մահացել Է Դիեգո Մարադոնան

1986 թվականի ֆուտբոլի աշխարհի չեմպիոնը կյանքից հեռացել է 60 տարեկանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. Մահացել է 1986 թվականի ֆուտբոլի աշխարհի չեմպիոն արգենտինացի Դիեգո Մարադոնան: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով արգենտինական TN հեռուստաալիքին:

Նա 60 տարեկան էր։

Ռազմիկ Գրիգորյան. Մարադոնայի դեմ խաղը երբեք չեմ մոռանա

Մարադոնան բուժզննում անցնելու համար հիվանդանոց է տեղափոխվել հոկտեմբերի 30-ին, սակայն ավելի ուշ հայտարարվել էր, որ նա ուղեղի վիրահատություն է տարել: Մարադոնան դուրս էր գրվել նոյեմբերի 12-ին։

Արգենտինական ԶԼՄ–ները հայտնում են, որ Մարադոնայի մահվան պատճառը, ըստ նախնական տվյալների, սրտի կանգն է եղել։

Մարադոնան Մոսկվայում պարել է գնչուների հետ