Հացադուլին է միացել նաև զոհված զինծառայողի մայրը․ Գեղամ Մանուկյան

Կնոջը համոզել են հրաժարվել հացադուլ անելու որոշումից, բայց նա մտադրությունը չի փոխել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի – Sputnik. ՀՅԴ անդամ, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը, որը ՀՀ կառավարության շենքի մոտ հացադուլ է անում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, հայտնում է, որ հացադուլին միանալու որոշում է կայացրել նաև 2008-ին զոհված զինծառայողի մայր Անահիտ Կիրակոսյանը։

Հացադուլին է միացել նաև զոհված զինծառայողի մայրը․ Գեղամ Մանուկյան

«Ցավով տեղեկացնում եմ, որ հակառակ մեր բոլոր հորդորներին, հացադուլին միանալու որոշում է կայացրել նաև 2008 թվականին զոհված Անդրանիկ Կիրակոսյանի մայրը՝ Անահիտ Կիրակոսյանը։ Նա անդրդվելի էր։ Միայն պայմանավորվեցինք, որ կգիշերի տանը»,- Facebook–ի իր էջում գրել է Մանուկյանը։

Հիշեցնենք, որ Գեղամ Մանուկյանն ու ՀՅԴ անդամ Գարիկ Ավետիսյանը հացադուլ էին հայտարարել նոյեմբերի 23-ին։ Նոյեմբերի 24-ին հայտնի դարձավ, որ նրանց է միացել ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը։