Ղարաբաղի համար ռազմական բժիշկներ են ուղարկում. Ռուսաստանից երկու Իլ-76 ինքնաթիռ է թռել

Լեռնային Ղարաբաղ են տեղափոխվում Արևելյան ռազմական օկրուգի հատուկ նշանակության բժշկական ջոկատի ուժեր և միջոցներ։  Ջոկատի կազմում են բժիշկներ, միջին և կրտսեր բուժանձնակազմ։
Sputnik

Արևելյան ռազմական օկրուգի բուժաշխատողներով երկու Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռներ են թռել. ռազմական բժիշկները տեղափոխվելու են Լեռնային Ղարաբաղ։ Տեղեկությունն այսօր լրագրողներին հայտնել են ՌԴ ՊՆ–ում։

Ռուս խաղաղապահներն օգնում են վերականգնել ջրամատակարարումն ու ջերմամատակարարումը Ղարաբաղում

«Իլ-76 առաջին երկու ինքնաթիռները, որոնք Արևելյան ռազմական օկրուգի հատուկ նշանակության բժշկական ջոկատի տեղափոխում  են իրականացնում Լեռնային Ղարաբաղի առաջադրանքի կատարման շրջաններ, թռել են Խաբարովսկ-Նովի օդանավակայանից», – նշել են ռազմական գերատեսչությունում։

Ղարաբաղի համար ռազմական բժիշկներ են ուղարկում. Ռուսաստանից երկու Իլ-76 ինքնաթիռ է թռել

Լեռնային Ղարաբաղ ընդհանուր առմամբ կտեղափոխվի 122 զինծառայող, 54 ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայի 54 միավոր, 66 տոննա նյութական միջոցներ, նշել են ՊՆ–ում։

Ռազմական բժիշկներն ուղարկվել են ռուս խաղաղապահների և տեղի բնակչության  բժշկական ապահովումն իրականացնելու համար։

«Ջոկատի կազմում են բժիշկներ, միջին և կրտսեր բուժանձնակազմ, որոնք մշտապես պատրաստ են լինելու բարձրակարգ և մասնագիտական առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար», – պարզաբանել են գերատեսչությունից։

Ռուս խաղաղապահներն ավտոբուսների ևս մեկ շարասյուն են ուղեկցել Ստեփանակերտ

Ավելի վաղ ստորաբաժանումը մշտական տեղակայման վայրից քայլերթ էր իրականացրել դեպի Խաբարովսկ-Նովի օդանավակայան։