ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. Ոստիկանության աշխատակիցները խուզարկություն են իրականացնում «Քառյակ մեդիայի» համահիմնադիր Միհրան Հակոբյանի տանը: Facebook սոցցանցի իր էջում գրառում է արել ու հայտնել քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Ամոթ ու խայտառակ վիճակ է` մարդիկ թքած ունեն դատարանի սանկցիայում նշված հանգամանքների վրա: Օրինակ, այնտեղ հստակ նշված է, թե քննիչներից կոնկրետ ով կարող էր խուզարկություն իրականացնել, բայց եկել են միանգամայն այլ մարդիկ»,–գրել է Մելիք-Շահնազարյանը։
Նրա խոսքով` դատարանի որոշման մեջ նաև հստակ է, թե ինչ պետք է որոնեն (ցույց կազմակերպելու ապացույցներ), բայց ոստիկանները առգրավում են Միհրան Հակոբյանի օրինական զենքերը։
Քաղաքագետը հավելել է` ինչպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է աշխատում, այդպես էլ իրեն ծառայող իրավապահ համակարգը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա էր տեղի ունեցել։ Ոստիկանությունը տասնյակ մարդկանց էր ձերբակալել, այդ թվում` Միհրան Հակոբյանին։
ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարը ձերբակալվել է. տեսանյութ
Հաջորդ օրը, սակայն, Հակոբյանն ազատ արձակվեց` դատարանը նրան ձերբակալելու որոշումը ոչ իրավաչափ էր համարել։