«Պապ ջան, մեզ մենակ թողեցիր». մահացել է գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը

Աստվածատուր Պետրոսյանը 67 տարեկան էր։ Նրան գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել դեռ 1996 թվականին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի – Sputnik. Մահացել է «Արծիվ-մահապարտների միություն» ՀԿ նախագահ, Արցախյան ազատամարտի հերոս, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրենի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը: Նրա որդին` Սիփան Պետրոսյանը, Facebook-ի իր էջում գրառում է կատարել` հայտնելով հոր մահվան բոթի մասին։

Մահացել է լուսանկարիչ, Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը

«Պապ ջան, մեզ մենակ թողեցիր, գնացիր։ Չգիտեմ կյանքի ուղին առանց քեզ», - գրել է Սիփան Պետրոսյանը։

Նշենք, որ Աստվածատուր Պետրոսյանը 67 տարեկան էր։ Նրան գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել դեռ 1996 թվականին։ 1998-ին պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճան շքանշանով, 2011 թվականին սեպտեմբերի 1-ին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։

1992թ. հունվարին Աստվածատուրյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի օգնական։ Ակտիվ մասնակցել է Արցախի ազգային ազատագրական պայքարին։ 1993-2000–ին եղել է նաև ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։

Աստվածատուր Պետրոսյանի հոգեհանգիստի արարողությունը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, նոյեմբերի 25-ին՝ ժամը18:00-ին, հուղարկավորությունը` նոյեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ին՝ Եռաբլուրում։

Սերժ Սարգսյանի կինը մահացել է