Եթե հիմա հիմնադրամին ձեռք չմեկնենք, հայտնվելու ենք սոցիալական աղետի առջև

Մի քանի տասնյակ գործարարներ միացել են հիմնադրամի նոր նախաձեռնությանը՝ բազմապատկելով իրենց աշխատակիցների նվիրաբերած գումարները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի - Sputnik. Բազմաթիվ գործատուներ ցանկություն են հայտնել միանալու Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի «Մեկը երկու դարձնենք» ծրագրին։ Տեղեկությունը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։ Ծրագրի շրջանակներում ընկերությունը պարտավորվում է իր աշխատակիցների կողմից վճարվող դրոշմանիշային վճարների չափով նվիրաբերություն կատարել հիմնադրամին, այսինքն՝ բազմապատկել աշխատակիցների նվիրաբերությունը։

Գետնին քնած զինվորներ. ԱՀ ՊԲ–ն հայտարարություն է տարածել աղմկահարույց տեսանյութի մասին

«Գործատուներ կան՝ որոշել են եռապատկել, ոմանք՝ քառապատկել և այլն։ Որոշ գործատուներ էլ թողնում են, որ իրենց աշխատակիցները որոշեն, իրենք էլ համաֆինանսավորում են»,- բացատրում է Ավետիքյանը։

Ուրախությամբ նշում է՝ յուրաքանրչյուր շաբաթ քառասուն-հիսուն գործատուներ միանում են նախաձեռնությանը, նրանց թվում նաև խոշոր գործատուներ կան։ Հիմնադրամի տնօրենը կարևորում է խոշոր գործատուների մասնակցությունը՝ նշելով, որ իրենց օրինակով նաև մյուսներին կվարակեն։ Այս պահին Հայաստանում շուրջ 55 հազար գործատու կա։ Պարզ է, որ բոլորը մեկ օրում չեն միանալու, բայց հիմնադրամի տնօրենը հույս ունի, որ այս գործընթացը շարունակական կլինի։ «Մեկը երկու դարձնենք» ծրագրին կարելի է միանալ առնվազն մեկ տարով, երկու, երեք կամ անժամկետ։ 

Անհետ կորած համարվող մի քանի զինվորի ողջ են գտել. Վիտալի Ոսկանյան

Անդրադառնալով այն քննարկումներին, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ վճարվող 1000 դրամները պետք է ավելանան, Ավետիքյանն ընդգծում է՝ փաստ է այն, որ հիմնադրամ պարտադիր պետք է միջինացված յուրաքանչյուր գրանցված աշխատողից ստացվի 3000 դրամ։ Այս պահին տարբեր մոդելներ են քննարկվում, մեկի համաձայն՝ բոլորի համար այս գումարը կլինի, մյուսներն առաջարկում են պրոգրեսիվ մոդել, ըստ որի՝ գումարը կավելանա աշխատավարձին համապատասխան։ Թե որ մոդելն ի վերջո կընտրվի, այս պահին հստակ չէ, բայց այն, որ գումարը պետք է ավելանա, հստակ է։

«Մենք բոլորս պետք է հասկանանք, որ մեր բեռը՝ պրոգրեսիվ, թե համահարթ, պետք է ավելանա, որովհետև այդ շքեղությունը ոչ միայն չունենք, այլև բարոյական և ֆինանսական պատասխանատվություն ունենք մեր բանակի առջև, ովքեր մեր անվտանգությունն են ապահովել անցնող երկու ամիսների ընթացքում, շարունակում են անել դա և տարիներ շարունակ են արել»,- նշում է Ավետիքյանը։

Նոր նախարարը գրառում է արել վիրավորված զինվորներին հաշմանդամության կարգ տրամադրելու մասին

Ընդգծում է՝ եթե մենք այդ ուղղությամբ գործուն քայլեր չանենք, որ հիմնադրամի մուտքերը ավելանան, այդ ընտանիքների ֆինանսական, տնտեսական և սոցիալական խնդիրներն ազդելու են ամբողջ հասարակության վրա։

«Եթե ՀՀ բնակչությունը ձեռք չմեկնի, մենք կարող ենք հայտնվել սոցիալական, տնտեսական աղետի առջև»,- եզրափակում է հիմնադրամի տնօրենը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն, ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Նոյեմբերի 19-ի տվյալներով՝ Արցախի ՊԲ-ն հրապարակել է 1678 զոհվածների անուններ։

Պաշտոնյաներ, զինվորականներ, քաղաքացիներ. համայն հայությունն աղոթում էր զոհվածների համար