Երևանյան անկարգություններին մասնակցել են նաև քաղաքապետարանի աշխատակիցներ. ավագանու անդամ

Որպես իշխող ուժի ներկայացուցիչ Զաքարյանը հայտարարեց, որ կիսում է տեղի ունեցածի ողջ քաղաքական պատասխանատվությունը և պատրաստ է ժողովրդի պահանջով վայր դնել մանդատը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. Նոյեմբերի 9–ի լույս 10-ի գիշերը` եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Երևանում տեղի ունեցած անկարգություններին մասնակցել են նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ։

Տեղեկությունն այսօր Երևանի ավագանու նիստում հայտնեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը։

ԱԺ–ում և կառավարությունում անկարգության, Միրզոյանին ծեծելու դեպքով 20 մարդ է ձերբակալվել

«Ծածուկ` գլխարկները գլխներին ու օձիքները դեմքերին քաշած... Անուններ չեմ հնչեցնի, որովհետև այդ մարդկանց դեռ կանդրադառնանք։ Ուղղակի ուզում եմ ասել` տղերք, դուք սովորական խուլիգաններ եք, և ձեր ժամանակներն այլևս հետ չեն գալու»,– ասաց նա։

Որպես իշխող ուժի ներկայացուցիչ Զաքարյանը հայտարարեց, որ կիսում է տեղի ունեցածի ողջ քաղաքական պատասխանատվությունը։

«Ես ընդունում եմ մեղքի իմ բաժինն այն ամենի համար, որ կատարվել է առ այսօր»,– ասաց նա` հավելելով, որ պատրաստ է ժողովրդի պահանջով վայր դնել մանդատը։

Քրգործեր են հարուցվել անկարգության 40 մասնակցի կամ կազմակերպչի նկատմամբ. ԱԱԾ

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած հայտարարությունից հետո Երևանում հարձակումներ էին տեղի ունեցել ՀՀ ԱԺ–ի ու կառավարության շենքերի վրա։ Անկարգությունների մասնակիցները կոտրել ու փչացրել էին պետական գույքը, բռնության ենթարկել պետական աշխատողներին, այդ թվում` ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ու վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանին։

Արարատ Միրզոյանն առ այսօր հիվանդանոցում է, նա ենթարկվել է մի քանի վիրահատությունների։