Նոր նախարարը գրառում է արել վիրավորված զինվորներին հաշմանդամության կարգ տրամադրելու մասին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտարարել է, որ հաշմանդամ դարձած զինվորներն ու նրանց հարազատները դիմում գրելու կամ փաստաթուղթ ներկայացնելու համար ոչ մի տեղ այցելելու կարիք չունեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանը Facebook-ում գրառում է արել, որով պարզաբանում է ներկայացրել արցախյան պատերազմում վիրավորված զինվորներին հաշմանդամության կարգի տրամադրման վերաբերյալ։

Մշակվում է հաշմանդամություն ստացածների սոցիալ-վերականգնողական և ներառման ծրագիր. Բաթոյան

Նախարարը նշել է, որ ամբողջ գործընթացը կազմակերպվելու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով։

«Որևէ զինվոր կամ ընտանիքի անդամ անհրաժեշտություն չունի այցելել որևէ վայր` դիմում գրելու կամ փաստաթուղթ ներկայացնելու համար»,– հայտնել է Առաքելյանը։

Հիշեցնենք` մինչ այս հայտարարվել էր, որ հաշմանդամ դարձած արցախցի զինծառայողները պետք է հիվանդանոցային համապատասխան տեղեկագրով ներկայանան Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի սոցաջակցության բաժին՝ հաշմանդամության կարգի և ընթացիկ այլ հարցերի վերաբերյալ համապատասխան աշխատանքները կազմակերպելու նպատակով։

Նշվել էր նաև, որ հաշմանդամության կարգի և ընթացիկ այլ հարցերի վերաբերյալ աշխատանքներով զբաղվում է Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի սոցաջակցության բաժինը։

Զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներն ամեն ամիս 100-300 հազար դրամ կստանան