Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սամվել Ալեքսանյանի, Խաչատուր Սուքիասյանի, Վահան Քերոբյանի հետ

Գործարարների հետ վարչապետի հանդիպման ընթացքում ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումների շարք է սկսել գործարար դաշտի ներկայացուցիչների հետ՝ Հայաստանի տնտեսական ակտիվության, ներդրումային միջավայրի վերականգման հարցեր քննարկելու համար: Տեղեկությունը հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

Օրենք Սամվել Ալեքսանյանի համա՞ր, թե վերադարձնենք Հայաստանին խորհրդային արդյունաբերությունը

«Այսօր վարչապետը հանդիպել է Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի, «ՍԻԼ կոնցեռն» ընկերության հիմնադիր Խաչատուր Սուքիասյանի, «Ալեքս հոլդինգ» ընկերության հիմնադիր Սամվել Ալեքսանյանի, «Սովրանո» ընկերության սեփականատեր Արման Սահակյանի, «Սպայկա» ընկերության սեփականատեր Դավիթ Ղազարյանի, «Մենյու էյէմ» ընկերության հիմնադիր Վահան Քերոբյանի հետ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Քննարկման թեման եղել է կառավարություն-գործարար միջավայր կապի ամրապնդումը, ներդրումային ծրագրերի շարունակականության ապահովումը, տնտեսական լավատեսության վերականգնումը: Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ:

«Հեռացե՛ք, մի փակեք հույսի և հնարավորության պատուհանը». Թևան Պողոսյանը` իշխանություններին

Նշվում է, որ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումները կկրեն շարունակական բնույթ: