Գաբրիել Բալայանն ազատվել է աշխատանքից. Անդրանիկ Քոչարյան

Պաշտպանության նախարարության շենքի մոտ բողոքի ակցիա են անում անհետ կորած զինծառայողների ծնողները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն ազատվել է աշխատանքից: Պաշտպանության նախարարության շենքի մոտ բողոքի ակցիա անող անհետ կորած զինծառայողների ծնողներին տեղեկությունը հայտնեց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Ամերիկահայերը Փաշինյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաք են սկսել

Անհետ կորած զինծառայողների ծնողները պահանջում են, որպեսզի պատասխանատու անձինք ընդունեն իրենց և հայտնեն` ո՞ւր են իրենց երեխաները։ Քոչարյանը հայտնել էր` այսօր կառավարությունում քննարկում կլինի և ժամը 16։30-ին անհետ կորած զինծառայողների ծնողներին կասեն`ինչ է արված և ինչ է արվելու։

Երբ անհետ կորած զինծառայողներից մեկը հայրը Անդրանիկ Քոչարյանին հարցրեց, թե ինչու փոխնախարար Գաբրիել Բալայանը չի իջնում և լսում իրենց, Քոչարյանն ի պատասխան նշեց. «Բալայանն ազատվել է աշխատանքից»։

Սակայն ծնողները հայտնեցին, որ դա պատճառ չէ, որ նա չներկայանա իրենց։

Վանեցյանը նշել է ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանի հրաժարականի պատճառը

«Հիմա ազատվել է, էն ժամանակ, երբ մեր տղերքը կռվում էին, աշխատել է»,–ասաց ծնողներից մեկը։

Նշենք, որ Բալայանի` աշխատանքից ազատման հրաման դեռ չի հրապարակվել:

Հիշեցնենք, որ աշխատանքից ազատվել է նաև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Պատրաստ եմ կրելու իմ բաժին պատասխանատվությունը. Դավիթ Տոնոյան