ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի - Sputnik. Նոյեմբերի 23-ին, ժամը 15։35-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «Lada Priora» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Նարեկ Ե․, ծնված 1998 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 3 մ) և բախվել ծառին, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է:
Ըստ հաղորդագրության, փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Գեղամ Ի․-ին (ծնված 2006թ․) և Նարեկ Ե․-ի դին։ Տուժածը տեղի ուժերով տեղափոխվել է Մարտունի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:
Սարսափելի վթար Երևան–Մեղրի ճանապարհին. այրված մեքենայում երկու դիակ է հայտնաբերվել