Արմեն Սարգսյանը մեկնում է Հորդանանի Թագավորություն

Հայաստանի նախագահը և Հորդանանի թագավորը կքննարկեն երկու երկրների հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 23-ին կարճատև աշխատանքային այցով կմեկնի Հորդանանի Հաշիմյան Թագավորություն:

Մարդիկ բախվել են մահի ու տառապանքի. Լեհաստանի մտավորականության նամակն իշխանությանը

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, Հայաստանի նախագահը հանդիպում կունենա Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր, Նորին Մեծություն Աբդալլահ Երկրորդ իբն Ալ Հուսեյնի հետ:

Նախատեսվում է, որ Հայաստանի նախագահը և Հորդանանի թագավորը կքննարկեն երկու երկրների հարաբերությունների զարգացմանը և տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորություններին վերաբերող հարցեր:

Նշենք, որ 2019–ի ապրիլի 6–ին Արմեն Սարգսյանը կրկին այցելել էր Հորդանան հանդիպել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդի հետ։