Վերջին սեպտեմբերը... նոր տեսահոլովակ` նվիրված արցախյան պատերազմի մասնակիցներին

Ուկրաինական «Ձայնը» և հայաստանյան «Դեպի Եվրատեսիլ» նախագծերից հայտնի երգչուհի Հասմիկ Շիրոյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել, որը նկարահանվել է «Վերջին սեպտեմբեր» երգի հիման վրա։
Sputnik

Անգլալեզու երգը նվիրված է Արցախյան պատերազմում նահատակված հերոսների հիշատակին։ Instagram-ի իր էջում երգչուհին հրապարակել է իր նոր երգը։

«Այս լեռները քո սիրտն ամեն օր ավելի ուժեղ են դարձնում, անկախ ամեն ինչից՝ դու չես նահանջի... Ամուր պահեք ձեր խաչերը փամփուշտների անցքերը կարկատելու համար, պարզապես պահեք դրանք։ Տղաները գնում են մեր կյանքի համար պայքարելու...»։

Տեսահոլովակին կից Հասմիկ Շիրոյանը նաև գրառում է կատարել։ Խոստովանում է՝ երգը մոտ մեկ ամիս առաջ է գրել։ Իրեն ժամանակ էր անհրաժեշտ կատարվածի հետ համակերպվելու, իր զգացմունքները թղթին հանձնելու համար։

Ճանաչենք մեր հերոսներին. Քարամյանի շնորհիվ 600 զինծառայող դուրս են բերվել շրջափակումից

«Միայն այն ժամանակ, երբ ցավն ինձ համար սովորական դարձավ, ես կարողացա ավարտել այն գրել, արտաբերել ու երգել։ 2020թ. սեպտեմբերի 27-ին հայերն արթնացան պատերազմով։ Վերջին երկու ամիսների ընթացքում դա միակ բանն էր, ինչի մասին կարող էի մտածել»,- գրել է երգչուհին։

Նա նշում է՝ մեծ թվով հայեր այս պատերազմում ինչ-որ մեկին կորցրել են։

«Ես չեմ կարող բառերով արտահայտել, թե ինչպես եմ ցավում այն մայրերի համար, որոնք կորցրել են իրենց որդիներին կամ այն ընտանիքների համար, որոնք կորցրել են իրենց ամուսիններին կամ եղբայրներին»,- նշում է Հասմիկը։

Նորօրյա հերոսների մեջ մեծ թիվ են կազմում բուժծառայողները. նրանք կպարգևատրվեն

Նա պնդում է՝ պատերազմն ամենավատ բանն է, որ կարող է պատահել մեզանից յուրաքանչյուրի հետ։ Երգչուհին դիմում է իր հետևորդներին ու խնդրում գնահատել յուրաքանչյուր ապրած օրը և բոլոր սիրելի մարդկանց, քանի որ ոչ ոք չգիտի` վաղն ինքն ինչից է արթնանալու։

Վիրավոր վիճակում ժամկետային զինվոր-բուժակը մոտ 20 ծառայակցի է փրկել. արցախյան հերոսապատում