Հանրահայտ ակորդեոնահար Պիետրոդարկին Արցախին նվիրված ստեղծագործություն է կատարել

Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին խոստովանել է, որ շատ է սիրում Հայաստանը և հայ ժողովրդին։ Պատերազմի ժամանակ նա հատուկ կոչով էր դիմել միջազգային հանրությանը` խնդրելով աղոթել Հայաստանի համար։
Sputnik

Հանրահայտ իտալացի ակորդեոնահար և բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին Արցախին նվիրված ստեղծագործություն է կատարել, որը հեղինակել է հայ կոմպոզիտոր և կլառնետահար Մարտին Ուլիխանյանը։ Վերջինս տեղադրել է կատարման տեսանյութը Facebook-ի իր էջում։

Վերջին սեպտեմբերը... նոր տեսահոլովակ` նվիրված արցախյան պատերազմի մասնակիցներին

«Իմ հեղինակած վոկալիզը (առանց բառերի, ձայնավոր հնչյունով երգվող ստեղծագործություն, - խմբ.) Արցախի պատերազմի զոհերի հիշատակին։ Շնորհակալություն Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիին գեղեցիկ կատարման համար», – գրել է Ուլիխանյանը։

Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին պարբերաբար ելույթներ է ունեցել Երևանում և խոստովանել է, որ շատ է սիրել Հայաստանը և հայ ժողովրդին։
Պատերազմի ժամանակ նա հատուկ կոչով էր դիմել միջազգային հանրությանը` խնդրելով աղոթել Հայաստանի համար։

«Հայաստանը հրաշալի երկիր է՝ հրաշալի մարդկանցով, ովքեր արժանի չեն նման վերաբերմունքի։ Միջազգային հանրությունը պետք է ինչ-որ բան անի, որովհետև ժամանակ ձգելը ճակատագրական կարող է դառնալ։ Հուսամ, որ Լեռնային Ղարաբաղում ամեն ինչ արագ կկարգավորվի։ Սիրում եմ քեզ, Հայաստան» - գրել էր նա։

Հիշեցնենք` Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում էր սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Պատերազմը տևեց մինչև նոյեմբերի 10-ը, երբ ուժի մեջ մտավ ԼՂ շուրջ եռակողմ հայտարարությունը, որով Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին և Հադրութը, գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Հայերը Շուշին կորցրել են ոչ թե ռազմական, այլ քաղաքական ճանապարհով. Սեմյոն Պեգով