Ինչո՞ւ տեղահանվեցին Մարտակերտի գյուղերի բնակիչները. Մարուքյանը հարց է ուղղել իշխանությանը

Համաձայն ԼՂ եռակողմ հայտարարության 7-րդ կետի` ներքին տեղահանվածները և փախստականները պետք է վերադառնան ԼՂ և հարակից շրջաններ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի - Sputnik. Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Facebook-ում հարց է ուղղել իշխանություններին` կապված Արցախից տեղահանված հայ բնակչության հետ։

ԼՂ հարցով համաձայնագիրը կնքելիս Ռուսաստանը միայն միջնորդ է եղել. Պուտին

«Նոյեմբերի 9-ի գիշերը Փաշինյանի ստորագրած հայտարարության մեջ ասվում է. «Ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ եւ հարակից շրջաններ»: Այս կետը մեկնաբանվել է այնպես, որ դա վերաբերում է և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմերին։ Հարց է առաջանում` եթե Արցախից տեղահանված հայերը պետք է վերադառնան իրենց բնակավայրեր, ապա ինչո՞ւ տեղահանվեցին Մարտակերտի 7 հայաբնակ գյուղերի բնակիչները և ոչ միայն», – գրել է Մարուքյանը։

ԼՀԿ ղեկավարը հարցնում է` արդյո՞ք չպետք է հայերը մնային իրենց տներում, իսկ ադրբեջանական փախստականները վերադառնային նոր կառուցված տներ և խաղաղապահների անաչառ աչքի ներքո շարունակեին միասին ապրել այդ գյուղերում։

Պարտված առաջնորդը պետք է հեռանա. Մարուքյանը պահանջում է Փաշինյանի հրաժարականը

«Կարո՞ղ է արդյոք իշխանությունը պատասխան տալ իր ընդունած հայտարարության այս կետի համար»,–գրել է Մարուքյանը։

Համաձայն ԼՂ եռակողմ հայտարարության 7-րդ կետի` ներքին տեղահանվածները և փախստականները պետք է վերադառնան ԼՂ և հարակից շրջաններ:

Ինչո՞ւ տեղահանվեցին Մարտակերտի գյուղերի բնակիչները. Մարուքյանը հարց է ուղղել իշխանությանը