Արարատի մարզպետն այցելել է ռուսական ուղղաթիռի ընկնելու վայր

Ադրբեջանի կողմից խոցված ռուսական ուղղաթիռի անձնակազմի պատվին հուշարձանը կտեղադրվի Երասխ գյուղի հարևանությամբ` ուղղաթիռի ընկնելու վայրում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի - Sputnik. Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը այցելել է ռուսական ուղղաթիռի ընկնելու վայրը և հայտնել իր աջակցությունը կապված այդտեղ տեղադրվելիք հուշարձանի նախաձեռնության հետ։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

«Փողով ու լոլիկներով չեն մաքրվի». ռուս ռազմական փորձագետը` ՀՀ–ում խոցված ուղղաթիռի մասին

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Արարատի մարզի Երասխ գյուղի հարևանությամբ` ադրբեջանական ԶՈւ–ի կողմից նոյեմբերի 9-ին խոցված ռուսական ուղղաթիռի ընկնելու վայրում, կտեղադրվի հուշարձան։ Հուշարձանի տեղադրման նախաձեռնությունը միջազգային մարդասիրական «Խաղաղություն» հիմնադրամինն է։

Մինչև հուշարձանի տեղադրումը այդտեղ նոյեմբերի վերջին ժամանակավոր հուշատախտակ կտեղադրվի։

Հիշեցնենք` ռուսական ուղղաթիռի անձնակազմի երկու զինծառայողներ` մայոր Յուրի Իշչուկը և ավագ լեյտենանտ Ռոման Ֆեդինան զոհվել էին, իսկ ավագ լեյտենանտ Վլադիսլավ Գրյազինը ծանր վիճակում հիվանդանոցում է։

Ուղղաթիռ խոցելն ակնհայտ ագրեսիա է Հայաստանի և Ռուսաստանի վրա. Վաղարշակ Հարությունյան