ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի - Sputnik. Եվս 1400 ղարաբաղցի Հայաստանից վերադարձել են Արցախ։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
«2020 թ. նոյեմբերի 22-ին ևս 1400 փախստականներ վերադարձան Լեռնային Ղարաբաղ Հայաստանի Հանրապետության տարածքից: Երևանից Ստեփանակերտ եկած 34 ավտոբուսները եղել են ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ փախստականների վերադարձի անվտանգության և շփման գծի միջոցով քաղաքացիական անձանց տեղաշարժը` իրենց տները վերադառնալու համար, կազմակերպվում է Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ղեկավարության և վերահսկողության ներքո:
Փախստականներին Ստեփանակերտ տեղափոխող ավտոբուսների հերթական շարասյունը տեղ է հասել
Հիշեցնենք, որ Արցախ վերադարձած քաղաքացիների համար առաջիկա մեկ տարում անվճար կլինեն կոմունալ և կապի բոլոր ծառայությունները, անօթևան մնացած քաղաքացիները մեկ շնչի հաշվով կստանան 300 հազար ՀՀ դրամի չափով պետական միանվագ աջակցություն, պատերազմական գործողություններից վնասված բնակելի տների վերականգնման աշխատանքները կսկսվեն արդեն առաջիկա օրերին:
Ինչպես են փախստականները վերադառնում Ստեփանակերտ. կադրեր դրոնից