Սամվել Կարապետյանը ՀՀ երրորդ նախագահին ցավակցել է Ռիտա Սարգսյանի մահվան կապակցությամբ

ՀՀ երրորդ նախագահի կինը բուժվում էր արտասահմանյան հիվանդանոցներից մեկում։ Նա մահացել է կորոնավիրուսի հետևանքով առաջացած բարդություններից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի - Sputnik. «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանն իր և իր ընտանիքի անունից ցավակցություն է հայտնել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին նրա կնոջ` Ռիտա Սարգսյանի մահվան կապակցությամբ:

«Կիսում ենք Ձեր կորստի ցավը, ցավում ենք Ձեր ընտանիքի հետ։ Ընդունեք մեր անկեղծ ցավակցությունը»,- նշել է Կարապետյանը։

Հիշեցնենք, որ Ռիտա Սարգսյանն օրերս կորոնավիրուսից առաջացած բարդությունների պատճառով ծանր վիճակում տեղափոխվել էր արտերկիր՝ բուժման նպատակով։ Երեկ հայտնի դարձավ, որ նա մահացել է։ Ռիտա Սարգսյանը 58 տարեկան էր։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես ցավակցական ուղերձ էր հղել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի անժամանակ մահվան կապակցությամբ։