ՌԴ առողջապահության նախարարը Թորոսյանին փոխանցեց ռուսական պատվաստանյութի առաջին նմուշները

Երևանում տեղի է ունեցել հայկական կողմին շարժական լաբորատորիա տրամադրելու արարողությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Երևան է ժամանել Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակությունը, որում նաև առողջապահության ոլորտի ներկայացուցիչներ են ընդգրկված։

Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին է փոխանցել կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութի` «Սպուտնիկ V»-ի առաջին նմուշները։

«Այս բարդ ժամանակահատվածում դուք բախվել եք երկու խնդրի` բացի համաճարակաբանական իրավիճակից, նաև պատերազմի հետևանքով վնասվածքներ ստացած մեծ թվով հիվանդներ կան: Սա, իհարկե, մեծ մարտահրավեր է, և այն, ինչ երկրի բժիշկներն են անում, սխրանք ու հերոսություն է»,–ասել է Մուրաշկոն։

Նրա խոսքով` Ռուսաստանի բժիշկները պատրաստ են օգնել հակահամաճարակային միջոցառումների հարցերում։ Կարևոր են նաև վնասվածքաբանության և նյարդավիրաբուժության հարցերը։

ՌԴ առողջապահության նախարարը Թորոսյանին փոխանցեց ռուսական պատվաստանյութի առաջին նմուշները

Երևանում տեղի է ունեցել հայկական կողմին շարժական լաբորատորիա տրամադրելու արարողությունը: Այդ նպատակով Երևան է ժամանել Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան։

Հիշեցնենք` Ռուսաստանն աշխարհում առաջինն է գրանցել COVID-19–ի դեմ պատվաստանյութը, որը ստեղծել են Գամալեայի կենտրոնը և Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամը։ Այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը։ Առաջին խմբաքանակն արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել և Ռուսաստանի մարզեր է մատակարարվում։

1193 նոր դեպք, 31 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում