Փոթորիկ մի բաժակ ջրում․ ՀՀ ԱԳՆ-ն հերքում է ռուսական դրոշի հետ կապված լուրը

Երևանում ռուսական դրոշի հետ կապված «խառնաշփոթի» վերաբերյալ որոշ հրապարակումներից հետո Sputnik Արմենիան մեկնաբանություն խնդրեց ԱԳՆ–ից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ ԱԳՆ պատվիրակության հանդիպման ժամանակ ռուսական դրոշի բացակայությունը արարողակարգի խախտում չէ։ Sputnik Արմենիայի թղթակցին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ մեկնաբանելով ԶԼՄ-ներում և սոցցանցերում տարածված հրապարակումները։

Ինչպես նշեց ՀՀ արտգործնախարարության մամուլի քարտուղարը, տվյալ դեպքում ամեն ինչ ճիշտ է եղել. հայկական դրոշի առկայությունն ընդգծում է Ռուսաստանի նախարարի և պետության ղեկավարի բանակցությունների կարգավիճակը։

«Մինչդեռ Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հանդիպման ժամանակ երկու դրոշ է եղել, ինչը լիովին համապատասխանում է արարողակարգին»,– ավելացրեց Նաղդալյանը:

Ավելի վաղ հայկական որոշ ԶԼՄ–ներ ու ռուսական Telegram-ալիքներում սխալ էին մեկնաբանել ՌԴ ԱԳՆ պատվիրակության և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ արարողակարգի կատարման հարցը։ Գրել էին, թե ռուսական դրոշի հետ կապված խառնաշփոթ է եղել, որն իբր միջազգային սկանդալ կարող էր առաջացնել։

Ռազմավարական բնույթի հարցերի լուծման կգնանք. մանրամասներ` Փաշինյան–Լավրով հանդիպումից

Հիշեցնենք, որ այսօր ՌԴ կառավարական պատվիրակություն էր ժամանել Հայաստան։ Պատվիրակության կազմում են եղել ՌԴ կառավարության նախագահի տեղակալներ Ալեքսեյ Օվերչուկը և Ալեքսեյ Նովակը, առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, Դաշնային անվտանգության ծառայության 5-րդ ծառայության ղեկավար Սերգեյ Բեսեդան, Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում Դաշնային վերահսկողական ծառայության ղեկավար Աննա Պոպովան, ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն, ֆինանսների նախարարի տեղակալ Թիմուր Մաքսիմովը, պաշտոնատար այլ անձինք:

«Մենք այստեղ ենք Պուտինի որոշմամբ». Լավրովը Փաշինյանին է ներկայացրել իրենց մոտեցումները

Երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն էր անցկացրել՝ ուժային կառույցների, ֆինանսների, էներգետիկայի և արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ: Ռուսաստանի Դաշնության ղեկավարն ընդգծել էր Ղարաբաղի բնակիչներին համակողմանի օգնություն ցուցաբերելու կարևորությունը: Նա նաև հույս էր հայտնել, որ հայկական կողմի հետ այս հարցի շուրջ խորհրդակցություններն օգտակար կլինեն:

Հայաստանը կկատարի իր պայմանավորվածությունը. Լավրովն ամփոփել է երևանյան այցը