Հայաստանի մի քանի մարզերում եղանակը 4-6 աստիճանով կտաքանա

Հայաստանի շրջանների զգալի մասում տեղումներ են սպասվում, Երևանում անձրև կգա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Այսօր Հայաստանի շրջանների զգալի մասում տեղումներ կգրանցվեն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Ըստ հրապարակված ցանկի` Շիրակում, Կոտայքում Գեղարքունիքում և Արագածոտնում ձյուն կգա, իսկ մյուս մարզերում` անձրև։

«Օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հայաստանի մի քանի մարզերում եղանակը 4-6 աստիճանով կտաքանա

Այսօր Երևանում անձրև կտեղա, ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +8-ից +10–ի սահմանում, իսկ գիշերային ժամերին կնվազի մինչև +1-ից +3։