Արայիկ Հարությունյանը Մարտունի քաղաքում ծանոթացել է ավերածություններին. տեսանյութ

ԱՀ նախագահի խոսքով` արդեն 2021 թվականի հունվարի 1–ից պետք է ապահովել նաև կրթական համակարգի բնականոն գործունեությունը։
Sputnik

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը այցելել է Մարտունի քաղաք։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հարությունյանը և հանդիպման տեսանյութը հրապարակել։

Ստեփանակերտն ու մյուս բնակավայրերը կարճ ժամանակահատվածում կվերականգնվեն․ ԱԻՊԾ

ԱՀ նախագահը շրջանային պատասխանատուների և քաղաքաշինության նախարարի ուղեկցությամբ նախ ծանոթացել է պատերազմի հետևանքով շրջկենտրոնում եղած ավերածություններին և տեղում համապատասխան հանձնարարականներ տվել վերականգնման ու վերանորոգման աշխատանքների շուտափույթ մեկնարկի վերաբերյալ:

Այնուհետև շրջանի համայնքների ղեկավարների և այլ պատասխանատուների մասնակցությամբ Հարությունյանը հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն:

«Արցախում կարճ ժամանակում պետք է վերականգնել բնականոն կյանքը։ Պետականորեն և բարեգործական խողովակներով մենք պետք է օգնենք մեր հայրենակիցներին, որոնց տները վթարված են։ Հիմնովին ավերված բնակարանների առումով նախագծային աշխատանքներ կկատարենք և կսկսենք կապիտալ շինարարություն։ Ունենալու ենք դրսից եկած մեծ թվով շինարարներ, իհարկե մեր ներուժն էլ ենք օգտագործելու։ Արդեն 2021 թվականի հունվարի 1–ից մենք պետք է ապահովենք նաև կրթական համակարգի բնականոն գործունեությունը, որպեսզի մեր հայրենակիցները տեղափոխվեն այստեղ ու բնականոն ապրեն»,–ասում է նախագահը։

Ստեփանակերտ-Մարտունի ճանապարհից անհետացել են 4 քաղաքացիներ

Նրա խոսքով` մարդիկ պետք է վստահ լինեն, որ ապրելու են անկախ Արցախում, փորձելու են ստեղծել ավելի մեծ հնարավորությունների բարեկեցիկ կյանքի համար։

Հավելենք, որ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայի հետևանքով մասնակի վնասվել կամ ոչնչացել է Արցախի մոտ 17 հազար շենք-շինություն։