Հեռացող Ակնան. ինչ տեսք ուներ Աղդամը Ադրբեջանին հանձնելուց մեկ օր առաջ

Sputnik

Sputnik Արմենիայի նկարահանող խումբը Ակնայում էր (Աղդամ)` քաղաքի հայկական տիրապետության տակ լինելու վերջին օրը։ Հեռացող քաղաքը տխուր տեսք ուներ։

Արցախյան առաջին պատերազմում ազատագրված պատմական Ակնա քաղաքը (ադրբեջանական պաշտոնական անվանումն է՝ Աղդամ) եռակողմ հայտարարության արդյունքում այսօր` նոյեմբերի 20–ին, հանձնվել է Ադրբեջանին։

«Ստեփանակերտում կփորձենք հասկանալ` ինչ անել, ուր գնալ». Նոր Մարաղայի բնակիչը շվարած է

Պատմական աղբյուրները վկայում են, որ դեռևս մ.թ.ա. 1-ին դարում՝ Տիգրան Մեծի օրոք, Ակնայի մոտ հիմնադրվել է Տիգրանակերտ բերդաքաղաքը։

Արցախյան պատերազմի ընթացքում Աղդամը Ադրբեջանի զինված ուժերի համար կարևորագույն հենակետ էր, որտեղից հրթիռակոծում էին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը և հարակից այլ բնակավայրեր։

1993 թվականի հուլիսի 4-ից 24-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած ռազմական գործողության արդյունքում Աղդամի վերահսկողությունն անցնում է հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո։

Ակնայի տարածքում է գտնվում Ջումա մզկիթը, որն ընդգրկված է Արցախի Հանրապետության պետական պահպանության ներքո գտնվող հուշարձանների ցանկում։ Այն հիմնադրվել է 1870 թվականին և չի ավերվել այն տարիների ընթացքում, երբ Ակնան եղել է Արցախի վերահսկողության ներքո։

 

 

1 / 13
Ինչ տեսք ուներ պատմական Ակնան` Աղդամը, Ադրբեջանին հանձնելուց մեկ օր առաջ
2 / 13
Ինչ տեսք ուներ պատմական Ակնան` Աղդամը, Ադրբեջանին հանձնելուց մեկ օր առաջ
3 / 13
Տխուր ու կիսավեր Ակնան
4 / 13
Ակնայի տարածքում է գտնվում Ջումա մզկիթը
5 / 13
Ինչ տեսք ուներ պատմական Ակնան` Աղդամը, Ադրբեջանին հանձնելուց մեկ օր առաջ
6 / 13
Ինչ տեսք ուներ պատմական Ակնան` Աղդամը, Ադրբեջանին հանձնելուց մեկ օր առաջ
7 / 13
Ակնայի տարածքում է գտնվում Ջումա մզկիթը
8 / 13
Ակնայի տարածքում է գտնվում Ջումա մզկիթը
9 / 13
Հեռացող Ակնան` Աղդամը
10 / 13
Ակնայի տարածքում է գտնվում Ջումա մզկիթը
11 / 13
Հեռացող Ակնան` Աղդամը
12 / 13
Ակնայի տարածքում է գտնվում Ջումա մզկիթը
13 / 13
Հեռացող Ակնան` Աղդամը