ՌԴ ԱԻՆ-ը մտադիր է հոգեբաններ ուղարկել Արցախ

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը մտադիր է մեծացնել իր խմբավորումը Լեռնային Ղարաբաղում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը նախատեսում է մեծացնել իր խմբավորումը Լեռնային Ղարաբաղում։ Մասնավորապես, գերատեսչությունը պատրաստվում է հոգեբաններ ուղարկել Արցախ։ Այդ մասին ուրբաթ օրը լրագրողներին հայտնել Է ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Սոլովյովը։

Ղարաբաղի 43 բնակավայրում 280 շինություն է ավերվել. ՌԴ ԱԻՆ

«Խմբավորման ավելացում է տեղի ունենալու։ Նախատեսվում է հոգեբաններ ուղարկել, հոգեբաններ են աշխատելու»,-ասել է նա։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Հավելենք, որ նոյեմբերի 10-ից Ռուսաստանից Հայաստան իրականացվել է խաղաղապահների ու ռազմական տեխնիկա տեղափոխող ինքնաթիռների 226 թռիչք։

ՌԴ ԱԻՆ–ը կօգնի Արցախի բնակավայրերի վերականգնման հարցում