Ինչ են ասում ռազմական փորձագետները Մովսես Հակոբյանի սկանդալային հայտարարությունների մասին

ՀՀ Զու Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի հայտարարությունները Արցախի պատերազմի թեմայով` հասկանալի պատճառներով բուռն արձագանք են ստացել, ընդ որում՝ ոչ միայն քաղաքական շրջանակներում։ Թե ինչ են մտածում այդ մասին փորձագետները՝ Sputnik Արմենիայի հոդվածում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի - Sputnik. Ռազմական փորձագետ Արամ Գրիգորյանի կարծիքով՝ Հակոբյանի հայտարարություններն առանձին վերլուծության կարիք ունեն․․․

Մեր զրուցակիցը հաստատում է այն տեղեկությունները, որ «Իսկանդերները» կիրառվել են մարտական գործողությունների ամենավերջին պահին։ Սակայն դա բավական աբսուրդային է համարում։ Հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ «Իսկանդերները» չեն կիրառվել պատերազմի սկզբում, պատերազմի ամենաբուռն պահին։ Ինչո՞ւ վերջին օրը։

«Բացահայտ սուտ» և «հույժ գաղտնի տեղեկություններ». ՊՆ–ն անդրադարձել է Հակոբյանի ասուլիսին

«Ես շատ կուզեի հարց տալ վարչապետին, պաշտպանության նախարարին, ԳՇ պետին։ Որովհետև հսկայական թվով առանցքային թիրախներ կային, որոնք հայտնի էին։ Ադրբեջանում էին գտնվում թուրք խորհրդականները, թուրքական կործանիչները, ադրբեջանական հրամանատարությունը, օդակայանները` որտեղից օդ էին բարձրանում ԱԹՍ-ները։ Այդ կետերից որոշները հասանելի էին «Սմերչ» ՀԿՌՀ-ների համար, բայց գործնականում դրանցից ոչ մեկին հարվածներ չեն հասցվել»,-նշել է Գրիգորյանը։

Ընդ որում՝ հայկական հրամանատարությունը միանգամայն հստակ գիտեր այդ առանցքային օբյեկտների գտնվելու վայրը։ Երևանը գիտեր, թե որտեղից են թռչում ԱԹՍ-ները, մասնավորապես՝ Եվլախից, որտեղից թռչում էին «Բայրաքթարները»։ Գրիգորյանը նշում է, որ պետք չէր վախենալ նաև թուրք խորհրդականներին հարվածելուց։ Թուրքերը երբեք չէին հայտարարի, որ իրենց խորհրդականները զոհվել են։ Ցանկացած պատերազմում առաջին հերթին պետք է գտնել և ոչնչացնել ռազմական խորհրդատուներին, այդպիսով հակառակորդին զրկելով «ուղեղից»։

Խոսելով Սու-30ՍՄ ինքնաթիռների գնման մասին, Գրիգորյանը նշեց, որ ժամանակին ինքը դեմ է եղել այդ գործարքին։ Բայց ոչ այն պատճառով, որ Ռուսաստանն իբր այդ ինքնաթիռների համար հրթիռներ չի վաճառում։ Այդ առումով նա Հակոբյանի խոսքերը ոչ կոռեկտ է համարում։ Այդ Սու-երի հրթիռների մատակարարման որևէ արգելք չկա։ Այլ հարց է, որ ռուսական արտադրությունները հիմա հսկայական պատվերներ են ստանում, ավիացիոն հրթիռների հսկայական պահանջարկ կա, և գործարանները պարզապես չեն հասցնում դրանք ժամանակին իրականացնել։

Պատերազմի օրերին Ռուսաստանը Հայաստանին տվել է այն, ինչ մենք կյանքում չենք երազել. Հակոբյան

Փորձագետը համաձայն է Արցախի երկնքի անպաշտպանության վերաբերյալ` Հակոբյանի գնահատականներին։ Հրամանատարությունը հիմնական շեշտը դրել էր «Оса» ԶՀՀ-ների վրա, ինչը սխալ էր։ «Оса»-ների շնորհիվ խոցվել է թիրախի սպասող մի քանի զինամթերք և վերջ։ «Բայրաքթարների» դեմ դրանք անօգուտ են։ Հարկավոր էին «Тор» զենիթահրթիռային համալիրներ և «Սուշկաների» փոխարեն պետք էր հնարավորինս շատ դրանցից գնել։

Առանձին ուշադրության է արժանի Հայաստանում անօդաչու ավիացիայի փաստացի բացակայությունը։ Գրիգորյանը կարծում է, որ պետք էր Չինաստանից մեծ քանակությամբ ամենատարբեր դրոններ գնել։ Շատ չինական տարբերակներ թուրքական «Բայրաքթարներից» լավն են և շատ ավելի էժան են։ Այսպես. եթե «Բայրաքթարի» արտահանման գինը 5 միլիոն դոլար է, ապա առավել արդյունավետ չինական անալոգը 1-1,5 միլիոն դոլար արժե։

Մովսես Հակոբյանը նշեց` որն է եղել գերագույն գլխավոր հրամանատար Փաշինյանի սխալը

Անդրադառնալով պաշտպանության համակարգում ՀՀ իշխանությունների կադրային քաղաքականությանը, մեր մյուս զրուցակիցը՝ փորձագետ Դավիթ Հարությունովը փաստում է` խնդիր կար ամեն գնով ազատվել նախորդ իշխանությունների հետ կապված բարձրաստիճան զինվորականներից։ Այս տեսանկյունից է նա դիտարկում Հակոբյանին պաշտոնից հեռացնելու Փաշինյանի որոշումը` վերջինիս վարչապետ ընտրվելուց անմիջապես հետո։

«Բանն այն է, որ 2018թ․-ի մայիսին իշխանության եկած մարդիկ ռազմական վերնախավի հետ երբեք կապեր չէին ունեցել։ Այդ պատճառով նրանք կարող էին այդ վերնախավի նկատմամբ որոշակի անհանգստություն, անվստահություն ունենալ»,-ասում է Հարությունովը։

Նա կարծում է, որ դա շատ երկրներում ընդունված փորձառություն է՝ նոր իշխանությունը ձգտում է առաջին հերթին ձեռք բերել բանակի աջակցությունը։ Եվ այն, որ փոխարինողը լավագույն կադրը չէր, այդ պահին Փաշինյանի համար այնքան էլ կարևոր չէր։

«Նշանակել եք ամենաանպատրաստ գեներալին». Մովսես Հակոբյանն ասաց` որն է պարտության պատճառը

Անդրադառնալով հրամանատարական կետում վարչապետի տիկնոջ ներկայությանը, Հարությունովն անհրաժեշտ է համարում այդ միջադեպը դիտարկել կառավարման հետ կապված լուրջ խնդիրների համատեքստում։ Եվ հարցն այստեղ բնավ էլ կոնկրետ մարդիկ չեն։

«Պատերազմը, ինչպես մենք հիմա արդեն հասկանում ենք, ի հայտ բերեց մի շարք լրջագույն թերություններ մարտական գործողությունների կառավարման, կադրերի կառավարման, մոբիլիզացիայի, լոգիստիկայի, տեղեկատվական ուղեկցության և այլ ոլորտներում։ Փաշինյանի տիկնոջ ներկայությունը հրամանատարական կետում, որտեղ այդ պահին գտնվում էր միայն գեներալիտետը՝ ընդամենը այդ քաոսը ցույց տվող մի դրվագ է»,-ասում է Հարությունովը։

«Մեր սուտը գերազանցել է 100 տոկոսը». Մովսես Հակոբյանը` մարդկանց շփոթության մասին

Նույն առանցքից էլ նա դիտարկում է մոբիլիզացիայի փաստացի ձախողումը։ Նրա խոսքով՝ եթե Հակոբյանի հայտարարությունները ճշմարտացի են, ապա դրանցում հնչած մանրամասները մանրակրկիտ հետաքննության, իրավական և քաղաքական գնահատականների կարիք ունեն։ Կհնչե՞ն արդյոք այդ գնահատականները՝ հենց դրանով էլ շատ առումներով պայմանավորված կլինի երկրի պատրաստ լինելը նոր հնարավոր պատերազմին։