Տղամարդը պատմում է, որ իր ընտանիքի հետ սկսել է գյուղում ապրել 1998 թվականից։ Իր ձեռքերով է տունը սարքել։ Այս տարիներին զբաղվել է անասնապահությամբ ու հիմա էլ նրանց թշնամու ձեռքը հանձնել չի ուզում։
Տեսանյութում երևում է, թե ինչպես են կենդանիներին տեղավորում բեռնատար մեքենաներում։
Ո՞վ է ադրբեջանցիների անմարդկային վերաբերմունքին արժանացած ծերունին
Հիշեցնենք` օրերս հայտնի դարձավ, որ Մարտակերտի շրջանի մի շարք համայնքներ անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ՝ ի կատարումն Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված՝ ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ համաձայնության դրույթների:
Հուսահատություն ու ցավ. ինչպես են արցախցիները տեղահանվում իրենց գյուղերից
Ադրբեջանին են անցնում Մարտակերտի Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն և Նոր Ջրաբերդ բնակավայրերը։ Եռակողմ հայտարարության մեջ նշված է, որ Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանին մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը։Այս գյուղերի տարածքը նախկինում` մինչ 1994թ–ը, գտնվել է Աղդամի շրջանում։ Առաջին պատերազմի ավարտից հետո դրանք ընդգրկվել են Մարտակերտի շրջանի մեջ։
«Վառեցի, որ մեզնից հետո մեր տանն այլևս ոչ մեկը չապրի». Նոր Մարաղա գյուղի բնակիչ