Էդմոն Մարուքյանը հանդիպել է Ռուսաստանի, ԱՄՆ–ի, Ֆրանսիայի դեսպանների հետ

Հայաստանում և Արցախում տեղի ունեցող գործընթացներն են եղել Մարուքյանի և դեսպանների հանդիպումների քննարկման թեման։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վերջին օրերին հանդիպումներ է ունեցել Հայաստանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ռուսաստանի Դաշնության, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանների հետ:

«Հայ ժողովուրդը չգիտի դժվարությունների առջև ծնկել». կաթողիկոսը` արցախցիներին

Մարուքյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ բոլորի հետ քննարկման առարկան եղել է նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության և դրանից հետո Հայաստանում և Արցախում տեղի ունեցող գործընթացները:

«Բացի արտաքին քաղաքական անելիքները, այս օրերին նաև քննարկումների մեջ ենք ներքաղաքական ստեղծված ճգնաժամից դուրս գալու ելքերի փնտրտուքներով»,–նշված է Մարուքյանի գրառման մեջ։

Նա հայտնել է` բազմաթիվ հանդիպումներ է ունեցել քաղաքական տարբեր ուժերի, Հայաստանի, Արցախի և սփյուռքի մտավորականության, մեդիա սեկտորի, հասարակական սեկտորի, ակադեմիական և բիզնես շրջանակների հարգարժան ներկայացուցիչների հետ:

Արման Թաթոյանն ԱՄՆ դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի վայրագությունները