Ադրբեջանի պահվածքը վերահաստատում է Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտությունը. Մայիլյան

Մասիս Մայիլյանը հայտարարությամբ է հանդես եկել` կրկին բարձրացնելով Արցախի միջազգային ճանաչման հարցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը կարծում է, որ Արցախի կարգավիճակի շուրջ վերջին հրապարակային քննարկումները, ինչպես նաև Ադրբեջանի իշխանությունների սադրիչ հայտարարությունները վերահաստատում են Արցախի անկախության միջազգային ճանաչման անհրաժեշտությունը։ Մայիլյանը նման հայտարարություն է արել Facebook-ի իր էջում։

Պետք է քննարկվի որոշ երկրներից Ադրբեջանին զենք մատակարարելու հարցը. Մայիլյան

«Որպես Թուրքիայի և նրա վերահսկողության ներքո գտնվող միջազգային ահաբեկիչների աջակցությամբ Ադրբեջանի կողմից մեր հանրապետության դեմ զինված ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակից ելքի առավել օպտիմալ և արդյունավետ ճանապարհ` Արցախի անկախության միջազգային ճանաչումն անհրաժեշտություն է»,–նշված է Մայիլյանի գրառման մեջ։

Նրա խոսքով` Ադրբեջանի կողմից ամենաբարձր մակարդակով հնչեցված կտրուկ հրաժարումը Արցախի կարգավիճակի հարցի քննարկումից վերացնում է այլ պետությունների կողմից Արցախի անկախության ճանաչմանը խանգարող ցանկացած խոչընդոտ:

Մայիլյանը կարծում է, որ Արցախի անկախության միջազգային ճանաչումը և միջազգային իրավասուբյեկտայնության ձեռքբերումը կարևորագույն պայմաններ կստեղծեն հանրապետության տարածքային ամբողջականությունը քաղաքական և դիվանագիտական միջոցներով վերականգնելու համար:

Հայտնի է` Ֆրանսիայի Սենատը երբ կքննարկի Արցախի անկախության ճանաչման բանաձևի նախագիծը

Նա նշում է, որ միջազգային հանրությունն իրավունք չունի համակերպվել այն իրավիճակի հետ, որը երկու ամբողջատիրական և ցեղասպան պետությունների, ինչպես նաև միջազգային ահաբեկիչների դաշինքի զինված ագրեսիայի արդյունքն է։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրադադարի մասին եռակողմ հայտարարության հրապարակումից հետո հայտարարել էր` Արցախի կարգավիրճակի մասին որևէ խոսք լինել չի կարող, քանի դեռ ինքն է Ադրբեջանի նախագահը։

Հայտարարությունում Արցախի կարգավիճակի հարցը չի շոշափվում։