Երևանում փողոցներ են փակում Փաշինյանի հրաժարականի պահանջով. տեսանյութ

Մաշտոց-Ամիրյան խաչմերուկում բողոքի ակցիա է իրականացվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. Երևանի Մաշտոց-Ամիրյան խաչմերուկում բողոքի ակցիա է իրականացվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Մի խումբ երիտասարդներ փակել են Ամիրյան փողոցը։ 

Երևանում փողոցներ են փակում Փաշինյանի հրաժարականի պահանջով. տեսանյութ

«Նիկոլ Փաշինյանը ստորագրել է կապիտուլյացիայի համաձայնագիր։ Մենք դեմ ենք բռնությանը, սակայն օգտագործելու ենք բոլոր հնարավոր միջոցները` ժողովրդին արթնացնելու և ցույց տալու համար, որ ՀՀ–ում պետությանը և ժողովրդին դավաճանող իշխանություն չպետք է լինի։ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա»,–հայտարարեց բողոքի ակցիա անողներից մեկը։

Նրանք վանկարկում են «Նիկոլ, հեռացիր», «Նիկոլ, դավաճան»...

Երևանում փողոցներ են փակում Փաշինյանի հրաժարականի պահանջով. տեսանյութ

Բողոքի ակցիայի մասնակիցներին մոտեցան ոստիկանության ծառայողները և հիշեցրին, որ ռազմական դրության ժամանակ հավաքներ անցկացնելն արգելվում է։ Ի պատասխան բողոքի ակցիա անողները հայտնեցին, որ Փաշինյանը վաղուց հողերը հանձնել է` ինչո՞ւ է հիմա ռազմական դրությունը շարունակվում։

Հավելենք, որ ակցիային են միանում նաև պատահական անցորդներ։

Րոպեներ առաջ ոստիկանները Ամիրյան փողոցի բանուկ մասից հեռացրեցին ակցիայի մասնակիցներին։ 

Երևանում փողոցներ են փակում Փաշինյանի հրաժարականի պահանջով. տեսանյութ

Նշենք, որ քաղաքացիների խմբեր կան Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց հատվածում ու Տիգրան Մեծ և Խանջյան փողոցների խաչմերուկում:

Հիշեցնենք, որ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների կողմից նոյեմբերի 9-ին եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո Երևանում մի խումբ մարդիկ ներխուժել են կառավարության գլխավոր մասնաշենք ու Ազգային ժողով։ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել ու տեղափոխվել է հիվանդանոց։

Նոյեմբերի 11-ից ընդդիմադիր 16 կուսակցություններ բողոքի ակցիաներ են անցկացնում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։