Ստեփանակերտն ու մյուս բնակավայրերը կարճ ժամանակահատվածում կվերականգնվեն․ ԱԻՊԾ

Բնակավայրերի վերականգնման ուղղությամբ Արցախի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության կողմից գործնական ու հստակ քայլեր են կատարվում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի– Sputnik. Արցախում պատերազմից տուժած Ստեփանակերտն ու մյուս բնակավայրերը կարճ ժամանակահատվածում կվերականգնվեն: Արդեն իսկ հստակ քայլեր են կատարվում։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության մամուլի ծառայությունը։

Որքան բնակչություն է մնացել Ստեփանակերտում․ Արզումանյանը՝ ավերածությունների մասին

Բնակավայրերի վերականգնման ուղղությամբ Արցախի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության կողմից գործնական ու հստակ քայլեր են կատարվում:

«Երեկ ձևավորվել է աշխատանքային 6 խումբ: Վերջիններս Ստեփանակերտում, շրջկենտրոններում և գյուղական համայնքներում կատարում են վնասների չափագրում և գույքագրում, որին անմիջապես կհաջորդի ակտիվ շինարարությունը»,-նշված է հաղորդագրության մեջ:

Աշխատանքային խմբերում ընդգրկվել են ԱՀ ԱԻ պետական ծառայության, ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայողները, ԱՀ քաղաքաշինության նախարարության և Ստեփանակերտի քաղաքապետարանի շինարարության մասով ներկայացուցիչները:

Հավելենք, որ նախնական տվյալներով, Արցախյան պատերազմի 44 օրվա ընթացքում թշնամու հրթիռակոծությունից մասնակիորեն կամ ամբողջությամբ ավերվել կամ վնասվել է շուրջ 17 հազար շինություն։

Ցանկալի է, որ Ղարաբաղի ավերածությունները տեսնեն նաև դիվանագետները. Նիկոլ Փաշինյան