Ռուս խաղաղապահներն ականազերծել են Լաչինի միջանցքը. տեսանյութ

Ռուս խաղաղապահներն ամբողջությամբ ականազերծել են Լաչինի միջանցքը, ինչպես նաև Արցախի մայրաքաղաք տանող ճանապարհահատվածը:
Sputnik

Ռուս խաղաղապահները շարունակում են աշխատանքը Լեռնային Ղարաբաղում։ Նրանք լիովին ականազերծել են Լաչինի միջանցքն ու Ստեփանակերտ տանող ճանապարհահատվածը։

Նրանք նաև Շուշիի մոտակայքում են դիտակետ տեղադրել։ Դա թույլ է տվել, որ վերագործարկվի Լաչինի միջանցքը։

Քիչ հեռու Ադրբեջանի դրոշն է, կամ ի՞նչ տեսք ունի Ստեփանակերտից Շուշի տանող ճանապարհը

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: