«Նիկոլ, դավաճան». ոստիկաններն ընդհատեցին երիտասարդների ընդվզումը. տեսանյութ

Ամիրյան -Մաշտոց փողոցների երթևեկությունը կաթվածահար էր եղել։ Կարճ ժամանակ անց ոստիկանական զորքերը մխրճվեցին երիտասարդների մեջ և փորձեցին բացել փողոցը։
Sputnik

Մի խումբ երիտասարդներ Երևանի կենտրոնում փակել են Ամիրյան -Մաշտոց փողոցների խաչմերուկը։ Նրանք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Երիտասարդները շղթա են կազմել` կաթվածահար անելով երթևեկությունը և վանկարկում են «Նիկոլ, հեռացիր», «Նիկոլ, դավաճան»։

Երևանում փողոցներ են փակում Փաշինյանի հրաժարականի պահանջով. տեսանյութ

«Ընդվզեք, անտարբեր մի եղեք։ Նա վաղը Երևանն է հանձնելու, Էջմիածինն է հանձնելու, մեր սրբություններն է հանձնելու։ Սա հայրենիքի հարց է»,– բարձրախոսով ասում էր նրանցից մեկը։

Կարճ ժամանակ անց ոստիկանական զորքերը մխրճվեցին երիտասարդների մեջ և փորձեցին բացել փողոցը։

Հավելենք, որ ակցիային են միանում նաև պատահական անցորդներ։

Նշենք, որ քաղաքացիների խմբեր կան Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց հատվածում, Տիգրան Մեծ և Խանջյան փողոցների խաչմերուկում և քաղաքի այլ հատվածներում:

Ոստիկանությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ քաղաքի տարբեր հատվածներից բողոքի ակցիաների 24 մասնակից է արդեն բերման ենթարկվել։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո Երևանում անընդհատ բողոքի ակցիաներ են ընթանում` Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։