Մահացել է Մանվել Գրիգորյանը

2020 թվականի հունվարին առողջական վիճակի պատճառով Մանվել Գրիգորյանը կալանքից ազատ էր արձակվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. Մահացել է Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ, ԵԿՄ նախկին նախագահ, նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը։ Նա 64 տարեկան էր։

Манвел Григорян на судебном заседании по своему делу (25 июня 2019). Еревaн
Մանվել Գրիգորյանի վիճակը կտրուկ վատացել է, նա բժիշկների պահանջով հոսպիտալացվել է

Այդ մասին տեղեկանում ենք ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Ավագյանի ֆեյսբուքյան էջից։

Տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատել է Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը ու նշել, որ մահը վրա է հասել լուսադեմին։

Մանվել Գրիգորյանը ձերբակալվել էր 2018 թվականի հունիսի 16-ին, իսկ հունիսի 19-ին նրան մեղադրանք էր առաջադրվել։

Նա մեղադրվում էր ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

2020 թվականի հունվարի15-ին առողջական վիճակի պատճառով Մանվել Գրիգորյանը կալանքից ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը:

Գեներալի ընտանիքի անձնական «խնդիրները» հրապարակելը կոռեկտ չէ. Մանվել Գրիգորյանի պաշտպան