Կցրտի ու անձրև կգա. եղանակի տեսություն

Հիդրոօդերևութաբանների կանխատեսումներով` Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում օդի ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik.Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր, ինչպես նաև նոյեմբերի 22-ին, 23-ի գիշերը առանձին շրջաններում, 20-21-ը` շրջանների զգալի մասում, սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Կցրտի ու անձրև կգա. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկն աստիճանաբար կնվազի 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 5-6 աստիճանով։

Երևան քաղաքում նոյեմբերի 19-ին, 22-ին և 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ 20-ին և 21-ին` անձրև։

Երևանում պայթյունից տուժած շենքի 12 բնակիչներ բնակարանի գնման վկայագրեր են ստացել