«Իմ քայլը» խմբակցությունը Աննա Հակոբյանի հետ չի հանդիպել. պատգամավոր

Փոխարենը իշխանական խմբակցության պատգամավորները կառավարության շենքում հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպմանը մասնակցում էին պատգամավորներ Արման Եղոյանը, Միքայել Զոլյանը, Հայկ Սարգսյանը, Արուսյակ Ջուլհակյանը և այլք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը, դուրս գալով կառավարության շենքից, լրագրողների հետ զրույցում հերքեց տարածվող լուրերը, թե խմբակցությունը կառավարությունում հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի հետ։

Սա սուվերեն միջանցք էլ չէ, սա մեր տարածքն է. «Իմ քայլը»՝ Սյունիք-Նախիջևան ճանապարհի մասին

«Ես «Իմ քայլից» եմ և տեղյակ չեմ դրանից, մենք այստեղ հանդիպել ենք վարչապետի հետ», – ասաց պատգամավորը։

Նրա խոսքով` պատգամավորները վարչապետի հետ քննարկել են Արցախի հարցը։

«Վարչապետը ցանկանում էր լսել մեր տեսակետները, աշխատանքային քննարկում ենք ունեցել», – ասաց Եղոյանը։

Հանդիպմանը մասնակցում էին նաև պատգամավորներ Միքայել Զոլյանը, Հայկ Սարգսյանը, Արուսյակ Ջուլհակյանը և այլք։

Նշենք, որ ԶԼՄ–ներում տարածվում էր տեղեկություն այն մասին, որ իշխանական պատգամավորները հանդիպում են Աննա Հակոբյանի հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Հակոբյանի օգնականը ոչ հաստատել, ոչ հերքել էր այդ տեղեկությունը։

Ինչ է իրականում տեղի ունեցել Մովսես Հակոբյանի և Աննա Հակոբյանի միջև. պատմում է գեներալը